Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը «Crocus City Hall»-ի ահաբեկչությունից հետո աշխատում է նորմալ ռեժիմով, պահպանվում են անվտանգության ուժեղացված միջոցառումները, ՌԻԱ Նովոստիին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Մարտի 22-ին ԶԼՄ-ները հայտնել էին «Crocus City Hall»-ում հրաձգության մասին, որտեղ պետք է տեղի ունենար «Պիկնիկ» խմբի համերգը։ Հայտնի է նաև, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։ Թարմացված տվյալների համաձայն՝ տուժել է 152 մարդ, որոնցից հինգը երեխաներ են, 133 մարդ զոհվել է։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական ակտ» հոդվածով։ Ռուսաստանը մեղադրել է Ուկրաինային ահաբեկչությանը մասնակցելու մեջ, Եվրամիությունը և ԱՄՆ-ն հայտարարում են ԻԳԻԼ-ի պատասխանատվության մասին։





























