Հրդեհը Նովոչերկասկի ՊՇԷԿ-ի տրանսֆորմատորային ենթակայանում, որն սկսվել էր գիշերը, չեզոքացվել է, ժամանակավորապես շահագործումից հանվել են երկու էներգաբլոկները, տեղեկացրել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը։
«Այսօր գիշեր Նովոչերկասկի ՊՇԷԿ-ի տրանսֆորմատորային ենթակայանում տեղի է ունեցել հրդեհ, որն օպերատիվ կերպով մարվել է կայանի աշխատակիցների ջանքերով։ Տուժածներ չկան։ Հրդեհի պատճառները պարզվում են»,- գրել է Գոլուբեւը իր Թելեգրամ-ալիքում։
«Ժամանակավորապես շահագործումից հանվել են ՊՇԷԿ-ի երկու էներգաբլոկները»,- նշվել է հաղորդման մեջ։ Նահանգապետն ավելացրել է, որ հրդեհի պատճառով ինքնաբերաբար անջատվել են Տիխորեցկայա եւ Ռոստովյան բարձրավոլտ գծերը։ Ներկա պահին սպառողների էներգամատակարարումը վերականգնված է։
Միեւնույն ժամանակ, սոցցանցերի օգտատերերը գիշերը տեղեկացրել են պայթյունի ձայն լսելու եւ նրա ուղղությամբ անօդաչուների մոտենալու մասին ՊՇԷԿ-ի մոտ։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը Ռոստովի մարզում խոցվել է 11 անօդաչու։





























