Իսրայելի ՌՕՈւ հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանն անպատասխան չի մնա։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին։

«Սիոնիստական վարչակարգը (Իսրայել) իր բազմակի անհաջողություններից ու պարտություններից հետո օգտագործում է կույր ահաբեկչությունը, բայց պետք է իմանա, որ երբեք չի հասնի իր չարամիտ նպատակներին այդպիսի անմարդկային գործողությունների օգնությամբ, եւ այդ վախկոտ հանցագործությունն անպատասխան չի մնա»,- Ռաիսիի խոսքերը մեջբերվել են  նրա վարչակազմի կայքում տեղակայված հայտարարությունում։