Հայաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլ Փաշինը ասել է՝ ամեն ինչ արեք, որ Պետրոսյան Գեւորգի ընտրությունը կանխեք, որ ինքը չընտրվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Իրավագիտության ֆակուլտետի դեկանի թեկնածու առաջադրված, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ ԵՊՀ-ում այսօր  իրավագիտության ֆալուկտետի դեկան են ընտրում։

«Հիմա կտեսնենք, թե ինչ են անում իրենք: Ես մեծագույն հարգանքով եմ վերաբերվում Գիտական խորհրդի կազմին, գիտնականներ են, ես գիտության ոլորտի մարդ եմ, 27 տարի դասվանդում եմ. որևէ առումով չեմ զիջում որևէ թեկնածուի: Ինձ հարցնում էին, ասում էին՝ դուք էսինչի տե՞ղն եք դրել:  Ես իմ առաջադրումով ցույց եմ տվել, որ ոչ մի պաշտոն ոչ մեկի տեղը չի: Տեղը քո տունն է, պաշտոնը տեղ չի, որ ասես՝ ես ստեղ եմ եղել, ոչ ոք իմ դեմ չդնի, ես դրել եմ կոտրելու այդ կարծրատիպը, որ ոչ մեկը չպետք է զմռսվի այդ պաշտոնին»,-ասաց նա:

Նշենք, որ այդ պաշտոնի համար մյուս հավակնորդը Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար Հարություն Խաչիկյանն է։

Հիշյալ ֆակուլտետի նախկին երկարամյա դեկան Գագիկ Ղազինյանը չի առաջադրվել այս անգամ։ Մամուլում շահագրգիռ որոշ սուբյեկտներ լուրեր էին շրջանառում, թե իբր նրա առաջադրմանն իշխանություններն են խոչընդոտել։