Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի  և կարգապահական հարցերի  հանձնաժողովի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դաարանի  դատավոր Վահե Միսկայանին կարգապահական  պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել է բավարարել  այն։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ դատավոր Վահե Միսակյանին հայտարարվում է խիստ նկատողություն։

«Դատավորը թույլ է  տվել գործը  ողջամիտ ժամկետում քննելու և լուծելու պահանջի խախտում,  ինչն էլ իր հերթին հանգեցրել է  քրեական  պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելուն, որի արդյունքում  ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել է»,- պարզաբանել է Անդրեասյանը։

Նկատենք, որ այսօր տեղի է ունենալու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական վերջին նիստերից մեկը։ Այսօր սպասվում է Սերժ Սարգսյանի վերջին խոսքը դատարանում, ինչից հետո դատավոր Միսակյանը հեռանալու է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։