Փորձագիտական կենտրոնի հնավորությունների ընդլայնման և նոր սարքավորումների ձեռք բերման շնորհիվ, Կենտրոնի Նյութագիտական բաժնում իրականացվող անհայտ ծագման նյութերի փորձաքննությունների շրջանակներում, այսուհետ կիրականացվեն նաև պարարտանյութերի, թունաքիմիկատների և գյուղատնտեսության ոլորտում կիրառվող այլ օժանդակ նյութերի հետազոտություններ: Մասնավորապես, տարբեր օբյեկտներում և կրող առարկաների վրա դրանց հետքերի հայտնաբերման, տեսակների որոշման և նույնականացման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՈԱԿ-ից:
Բացի այդ, հնարավոր կլինի որոշել նաև նշված ապրանքատեսակների որակական ցուցանիշները և դրանց համապատասխանելիությունը՝ ՀՀ տարածքում գործող ստանդարտների պահանջներին։





























