Անցկացվել է Անչափահասների արդարադատության խորհրդի նիստ, որի շրջանակում քննարկվել են անչափահասների խնդիրները, թվային միջավայրում երեխաների պաշտպանության ռիսկերը: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են արդարադատության նախարարութնոյւնից:

Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Անչափահասների արդարադատության խորհրդի նիստին։

Նիստի ընթացքում քննարկվել են ՄԻՊ-ի կողմից 2023 թվականին անչափահասների՝ արդարադատության ոլորտում վեր հանված խնդիրները, թվային միջավայրում երեխաների պաշտպանության ռիսկերը և հնարավորությունները, ինչպես նաև ներկայացվել են «Երեխաների առցանց անվտանգություն» հետազոտությունը և իրականացված աշխատանքները:

Մասնավորապես, ներկայացվել են Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի անչափահասների հաշվառման հիմնախնդիրները:

ՄԻՊ-ի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը ներկայացրել է անչափահասների՝ արդարադատության ոլորտում առկա խնդիրները: Նա նշել է, որ ՄԻՊ-ի կողմից կատարվել է հետազոտություն անչափահասների շրջանում կատարված հանցագործությունների վերաբերյալ: Հանդիպման վերջում քննարկվել են նաև առաջիկա ծրագրերը: