Ապրիլի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ կրթահամալիր։

ՆԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նա հետևել է ոստիկանության ծառայողների ատեստավորման կրակային պատրաստականության ստուգման փուլի ընթացքին, ինչպես նաև Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար ընդունելության հարցազրույցի հանձնաժողովների աշխատանքին: