Մարոկկոյի առևտրային մայրաքաղաք Կասաբլանկայում հազարավոր մարդիկ ուրբաթ բողոքի ցույցի են դուրս եկել՝ Գազայի հատվածում զանգվածային սպանությունների և Իսրայելի հետ երկրի հարաբերությունների կարգավորման դեմ՝ «կարգավորումը խաբեություն է» և «վերջ բռնազավթմանը» կարգախոսներով:
Ցույցերը համընկնել են սուրբ Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրվա և Ղուդսի (Երուսաղեմի) օրվա հետ, երբ հաջակցություն պաղեստինցիների ամենամյա ցույցեր են տեղի ունենում ամբողջ տարածաշրջանում:
Ըստ Ֆրանսպրես գործակալության՝ Մարոկկոյում վերջին ժամանակների նմանատիպ ամենամեծ այս բողոքի ցույցը կազմակերպել է իսլամիստական Ալ-Ադլ վալ-Իխսանե խմբավորումը, որը համանման հավաքներ է կազմակերպել նաև մայրաքաղաք Ռաբաթում և Տանժեր նավահանգստում
Մարոկկոյում Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման դեմ զանգվածային բողոքի ցույց է տեղի ունեցել

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























