Թուրքիան կարող է С-400 զենիթահրթիռային համալիրները, որոնք գնել է Ռուսաստանից, տեղակայել հարեւան Իրաքի հետ սահմանի երկայնքով։ Այս մասին տեղեկացրել է Türkiye թերթը։
Ինչպես նշել է թերթը, սահմանամերձ շրջաններում С-400-ների տեղակայման գործընթացը կարող է արագացվել մուսուլմանական Ուրազա-բայրամ տոնի ավարտվելուց հետո կամ եկող շաբաթ։
Թերթը նաեւ տեղեկացրել է, որ Թուրքիան ավարտել է Իրաքի հյուսիսում տրանսսահմանային գործողության պլանների պատրաստումը՝ տարածքը Քրդական Աշխատավորական կուսակցության (արգելված է Թուրքիայում) զինյալներից մաքրելու նպատակով։ Շրջան են նետվում զորական եւ թիկունքային ստորաբաժանումներ։ Պարբերականի տվյալներով՝ գործողությունը կարող է իրականացվել Իրաք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցից հետո։ Այն նախատեսված է ապրիլի 22-ին։
Էրդողանը մինչ այդ հայտնել էր, որ մինչեւ ամառ Թուրքիան վերահսկողության տակ կվերցնի Իրաքի հետ սահմանի ողջ գիծը եւ կավարտի աշխատանքը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում։ Գործողության նպատակն Իրաքում լինելու է Քրդական Աշխատավորական կուսակցության զինյալներից հյուսիսային մարզերի մաքրումը մինչեւ 40 կիլոմետր խորությամբ։





























