Puyuma Express արագընթաց գնացքը մխրճվել է ժայռերի բեկորների մեջ, որոնք ընկել են գծերի վրա: Ինչպես հայտնում է Lianhe Xinwenwan պորտալը, երկու վագոն դուրս է եկել ռելսերից։
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը Հուալիեն շրջանի Հեպինգ կայարանի մոտ։ Ենթադրաբար, ժայռերի բեկորները հայտնվել են երկաթուղային գծերի վրա՝ տարածքում տեղի ունեցած 3,2 մագնիտուդով երկրաշարժի պատճառով։ Միջադեպի պահին գնացքում եղել է 146 ուղեւոր, նրանցից ոչ ոք չի տուժել։
Թայվանի երկաթուղուց հայտնել են, որ գնացքը տարվել է պահեստ, և այդ հատվածում երթեւեկությունը վերականգնվել է: Միաժամանակ հետցնցումների և հնարավոր կրկնվող ժայռերի փլուզումների պատճառով գնացքների արագությունը սահմանափակվում է մինչև 60 կմ/ժ։ Puyuma Express-ի արագությունը 130 կմ/ժ է։




























