Թայվանի զինված ուժերն արձանագրել են, որ մեկ օրում կղզուն են մոտենում 14 ինքնաթիռ և Ժողովրդական ազատագրական բանակի 8 նավ։ Այս մասին ասվում է կղզու պաշտպանության գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ենթադրվում է, որ ինը ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել կղզու հարավ-արևմտյան մասում գտնվող ՀՕՊ նույնականացման գոտի։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Թայվանի բանակը պատասխանել է՝ օգտագործելով ինքնաթիռներ, նավեր և ցամաքային զենիթահրթիռային համակարգեր՝ թիրախներին հետևելու համար:
Թայվանը կառավարվում է իր սեփական վարչակազմի կողմից 1949 թվականից, երբ Չիանգ Կայ Շեկի (1887-1975) գլխավորած Կուոմինտանգի ուժերի մնացորդները փախան այնտեղ՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտվելուց հետո։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գավառներից մեկը։

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























