Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը մտադիր է 2024-ի մայիսի երրորդ տասնօրյակում պետական ​​այց կատարել Ադրբեջան։

Դրա մասին հայտնել է Տաջիկստանի ԱԳՆ-ն՝ արտգործնախարար Սիրոջիդին Մուխրիդինի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո։

Նախարարները հանդիպել են Մինսկում՝ Անկախ Պետությունների Համագործակցության արտգործնախարարների խորհրդի շրջանակում:

«Նախարարները մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանում Տաջիկստանի մշակույթի օրերի, մայիսի երկրորդ տասնօրյակում Տաջիկստանի կինոյի օրերի և տաջիկ-ադրբեջանական բիզնես ֆորումի անցկացման վերաբերյալ», - հաղորդել է Տաջիկստանի ԱԳՆ-ն։