Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել պաղեստինյան երեք խմբավորման նկատմամբ՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման առնչությամբ: Դրա մասին հայտնել է Եվրամիության պաշտոնական ամսագիրը։

Սահմանափակող միջոցառումներ են ձեռնարկվել արմատական ​​իսլամական ջիհադ շարժման ռազմական թևի՝ Սարայա ալ-Քուդս խմբավորման դեմ։

Ցանկում են նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կիսառազմական թևի Ալ-Քասամ բրիգադը և ՀԱՄԱՍ-ի «Նուհբա» հատուկ ջոկատայինները։

Եվրամիության տվյալներով՝ այս խմբերը պատասխանատու են Իսրայելի վրա հարձակման ժամանակ մարդու իրավունքների լրջագույն խախտումների համար։

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան ապրիլի 11-ին հայտարարել է, որ շարժումը չունի 40 կենդանի պատանդ, որոնք կհամապատասխանեն Իսրայելի հետ առաջարկվող համաձայնագրով փոխանակման չափանիշներին։