Զապորոժիեի ԱԷԿ-ի բոլոր վեց էներգաբլոկները գտնվում են «սառը կանգի» վիճակում, նշվել է ԶԱԷԿ-ի ռուսական վարչության հայտարարությունում։
Տեղեկության համաձայն՝ այսօր, ժամը 07.30-ին թիվ 4 էներգաբլոկի ռեակտորային սարքը բերվել է «սառը կանգի» վիճակի։
«Աշխատանքները կատարվել են հաստիքային կարգով, նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան։ Անվտանգ շահագործման պայմանների խախտում չի գրանցվել։
Ճառագայթման ֆոնը արդյունաբերական հատվածում, սանիտարա-պաշտպանական եւ դիտարկումների գոտիներում չի փոխվել եւ բնական մեծությունների սահմանում է»,- նշել են ԶԱԷԿ-ում։
Ինչպես բացատրել են ատոմակայանում, «սառը կանգը» ռեակտորի անվտանգ վիճակ է, երբ այն լռեցվում է ցածր ճնշմամբ եւ սառեցնող ջրի ցածր ջերմաստիճանի տակ։
Վերջին ժամանակներս ԶԱԷԿ-ը քանիցս ենթարկվել է անօդաչուների հարվածների։
Ապրիլի 7-ին անօդաչուի հարվածի հետեւանքով վնասվել էր էնեգաբլոկներից մեկի գմբեթը, տուժել կայանի անձնակազմը։





























