Ղազախստանի Ալմաթիի օդանավակայանում ձերբակալել են ռուսաստանցու, որը գտնվում է միջազգային հետախուզման մեջ, տեղեկացրել է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայության Թելեգրամ-ալիքը։
Նշվել է, որ ՌԴ 32-ամյա քաղաքացին ձերբակալվել է ապրիլի 11-ին Վնուկովո-Ալմաթի չվերթի վայրէջքից հետո։
«Պարզվել է, որ տղամարդու նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել 2023թ. սեպտեմբերին՝ Տաջիկստանի քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց այլ պետությունների տարածքում զինված ստորաբաժանումներում անօրինական ներգրավման եւ զինված հակամարտությունում կամ ռազմական գործողություններում մասնակցության համար»,- նշվել է հաղորդագրությունում։
Ներկայում որոշվում է նրա արտահանձնման հարցը։




























