Պակիստանի ոստիկանությունը որոնում է զինյալների, որոնք սպանել են 8 մարդու՝ նրանց առեւանգելով ավտոբուսից երկրի հարավ-արեւմուտքում, շաբաթ տեղեկացրել է ոստիկանության ներկայացուցիչը, հայտնել է АР-ն։
Մինչ այդ նույն զինյալները սպանել էին երկու մարդու եւ վիրավորել վեց հոգու մեկ այլ մեքենայում, որին ստիպել էին կանգ առնել։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ առեւանգումը տեղի է ունեցել ուրբաթ Բելուջիստան նահանգում։
Կոմիսարի տեղակալ Հաբիբուլա Մոսախաիլը պատմել է, որ զինյալները բլոկպոստ են ստեղծել, հետո կանգնեցրել ավտոբուսն ու ստուգել ուղեւորների անձնագրերը։ Նրանք իրենց հետ տարել են 8 մարդու, բոլորը՝ Փենջաբ նահանգից, եւ թաքնվել լեռներում։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերել է այդ 8 մարդկանց դիերը։
Հանցագործնեը որոնվում են, ասել է Մոսախաիլը։ Ավտոբուսը մայրաքաղաքից մեկնում էր Թաֆտան, որը քաղաք է Իրանի սահմանին։
Սպանությունների պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել։ Ոստիկանությունը հայտնել է, որ փրկագին չի պահանջվել, հարձակման դրդապատճառների մասին չի նշվում։
Թեեւ կառավարությունը հայտարարում է, որ ճնշել է ապստամբական շարժումը, բայց բռնությունը նահանգում չի դադարում։




























