Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Իրանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել իսրայելական ավիահարվածի պաըտասխանի հարցում, որի հետեւանքով ապրիլի 1-ին զոհվել են յոթ իրանցի զինծառայողներ Դամասկոսում երկրի դիվանագիտական ներկայացուցչությունում, տեղեկացրել է Tasnim-ը։
Ուրբաթ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը եւ նրա իտալացի գործընկերը քննարկել են այս հարցերը։
Զրույցի ժամանակ Տայանին Իրանին զսպվածության կոչ է արել։
Նա նշել է, որ Իսրայելի հարձակումից հետո Իտալիան դատապարտել է Իսրայելի հարձակումը Եվրամիության հետ միասին։ Նա անհրաժեշտություն է համարել դիվանագիտական առաքելությունների անձեռնմխելիությունը։ Տայանին նաեւ նշել է, որ անհրաժեշտ է ընդլայնել Իրանի հետ երկկողմ հարաբերությունները։
Նա հույս է հայտնել, որ Թեհրանի եւ Հռոմի միջեւ հարաբերությունները կընդլայնվեն, տեղեկացվել է Իրանի ԱԳՆ կայքում։
Նա նաեւ ընդգծել է Կարմիր ծովում անվտանգության կարեւորությունը՝ նշելով, որ լարվածության նվազեցման հարցում Իրանի դրական դերի ֆոնին Իտալիան Թեհրանին կոչ է անում զերծ մնալ նույն ճանապարհից եւ նպաստել ամուր խաղաղության հաստատմանը տարածաշրջանում։





























