Եվրոպական մակարդակի մի շարք խաղացողներ հայտարարել են, որ ևս մեկ անգամ կքննարկեն Իրանի դեմ՝ անօդաչու թռչող սարքերի արտադրությանն ուղղված ԵՄ ընթացիկ պատժամիջոցների երկարաձգման հարցը: Ըստ Reuters-ի՝ դրա մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։
«Հուսով եմ՝ հիմա արդեն վերջապես կարող ենք ձեռնարկել այս քայլը որպես Եվրամիություն», - ասել է Բերբոքը Բեռլինում իր հորդանանցի գործընկեր Այման Սաֆադիի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:
Անցյալ աշնանը Գերմանիայի արտգործնախարարը Ֆրանսիայի և ԵՄ այլ գործընկերների հետ հանդես էր եկել Եվրամիության պատժամիջոցների ռեժիմի երկարաձգման օգտին:





























