Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ներկայացրել է երեք պատճառ, որոնց առկայության պայմաններում երկրի զարգացումը հնարավոր չէ: Ստեղծված իրադրության վերաբերյալ իր տեսակետը Արամ Սարգսյանը ներկայացրել է նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, այդ պատճառներն են` ստվերային տնտեսության հսկայական մասշտաբները, որը կարող է դառնալ երկրի երկրորդ բյուջեն, մոնոպոլիան եւ օլիգարխիան: Այդ կապակցությամբ, անհրաժեշտ է ձեւավորել հակաճգնաժամային ծրագիր, որը նախատեսված կլինի նվազագույնը առաջիկա երկու տարվա համար եւ կորոշորակիացնի այն քաղաքական ուժերը, որոնք իրենց վրա կվերցնեն դրա իրականացման պատասխանատվությունը: Կարող է ձեւավորվել Խորհուրդ ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաեւ հայ եւ արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ:
Դեմոկրատական կուսակցության առաջնորդի խոսքով, նման առաջարկը դիտարկվում է մի քանի տեսանկյուններից, եւ շուտով հայտնի կդառնա քննարկման արդյունքերը: Միաժամանակ Արամ Սարգսյանը նշել է, որ երկրում իշխող կոալիցիան քաղաքական կամք չի դրսեւորում վերոնշյալ երեք պատճառների դեմ պայքարելու համար: «Դա էլ է պարզ, չէ որ օլիգարխները հենց նրանց շարքերում են: Չեն կարող իրենց իսկ պոչը տրորել»,-նշել է Արամ Սարգսյանը:




























