Բրիտանական Independent թերթը, որն ուսումնասիրել է Ղրիմի կամրջի արբանյակային լուսանկարները, գրում է այն մասին, որ այդ կամրջով վերջին երեք ամիսներին գրեթե ռազմական բեռներ չեն տեղափոխվում։
«Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կամրջով գրեթե շարժ չկա, հետեւաբար այն կարող է արդյունավետ թիրախ չլինել ուկրաինական զորքերի համար, որոնք զինամթերքների անբավարարություն ունեն»,- գրել է Independent-ը։
Ինչպես նշել է թերթը, միայն փետրվարի 29-ին է նկատվել մեկ ռուսական բեռնատար գնացք վառելիքի մոտ 55 վագոններով։
Ոչ մարտին, ոչ ապրիլին, նշել է Molfar գործակալությունը, կամրջով որեւէ շարժ չի իրականացվել։ Գործակալությունը օգտագործել է Maxar արբանյակային լուսանկարները։
Կերչի կամուրջը չօգտագործելու որոշումը ռուսական զինված ուժերին մատակարարելու համար համընկել է Ռոստովի մարզում, Թամանով բեռնափոխադրումների աճին, թերթին տեղեկացրել է Molfar ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ստարոսեկը։
Նրա կարծիքով՝ Կիեւն այժմ պետք է ուշադրությունը կենտրոնացնի Մելիտոպոլի, Բերդյանսկի եւ Մորիուպոլի վրա, որտեղ Ռուսաստանը նոր երկաթուղի է անցկացնում, որպեսզի այդ օկուպացված ուկրաինական տարածքները կապի Ղրիմի եւ Ռուսաստանի հետ։
Նոր երկաթուղին Մելիտոպոլից մինչեւ Բերդյանսկ եւ Մարիուպոլ եւ հետո մինչեւ Ռոստով Ռուսաստանում, հավանաբար, օգտագործվելու է ռուսական զորքերի կողմից նոր հարձակման համար, որը, ինչպես սպասում են շատերը, կարող է սկսվել ամռանը, նշել է Independent-ը։




























