Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության հանդիսավոր արարողությունն սկսվել է Կրեմլում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Արարողությունն սկսվել է Կրեմլի Մեծ պալատի Անդրեեւյան սրահ Ռուսաստանի պետական դրոշի, նախագահի շտանդարտի, Ռուսաստանի Սահմանադրության եւ Ռուսաստանի նախագահի նշանի հանդիսավոր բերմամբ։

Երբ Պուտինը երդվի, շտանդարտի պատճենը նորից կբարձրացնեն պետության ղեկավարի Կրեմլի աշխատանքային նստավայրում։

Սա Պուտինի քաղաքական կարիերայում հինգերորդ երդմնակալությունն է, բարձրագույն պաշտոնը նա զբաղեցնելու է հաջորդ վեց տարիներին՝ մինչեւ 2030թ.։ Նախագահական ընտրությունները Ռուսաստանում տեղի են ունեցել մարտի 15-17-ին, Պուտինը հավաքել է ձայների 87,82 տոկոսը։