Վերին Լարսի անցակետը բացվել է բեռնատարների համար: Այս մասին մայիսի 8-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նա ասաց, որ մոտ 400 հայկական ծանր բեռնատարներ սպասում են Վրաստանով անցնելու, և նույնքան էլ սահմանի ռուսական կողմում են։
Հակոբյանը հիշեցրեց, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածով երթեւեկությունն արգելված է։




























