Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարության աղբյուրների, նախատեսվում է ռազմավարությունն իրականացնել երկրի պահեստարաններում գազը հեղուկացնելու միջոցով,

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ երկրի էներգետիկայի նախարարությունը նշել է, որ նման գորխարանների կառուցումը հնարավոր է դարձել մայիսի 2-ին խորհրդարանի ընդունած օրինագծի շնորհիվ, որը հնարավորություն  է ընձեռում վաճառել ներկրվող հեղուկ գազը: Փորձագետների կարծիքով՝ փաստաթուղթը լիովին համապատասխանում է Ռուսաստանի կողմից առաջարկված Թուրքիայի գազային հանգույցի նախագծի նպատակներին։ Դրանք նախատեսվում է կառուցել ինչպես կառավարության ծրագրերի շրջանակներում, այնպես էլ մասնավոր ներդրումների միջոցով։

«Մենք ունենք մեր սեփական գազը, որն արդյունահանում ենք Սև ծովից։ Գազատար խողվակներ ունենք Ադրբեջանից, Ռուսաստանից և Իրանից, հեղուկ բնական գազ ենք գնում նաև այլ երկրներից, որոնց մի մասը գազատարներով կարող ենք ուղարկել Արևմուտք»,- նշել է աղբյուրը։  Թուրքիան դեռ չունի հեղուկ գազի գործարաններ, սակայն դրանք կարող են առաջիկա տարիներին ստեղծվել պետական ​​կամ մասնավոր ներդրումների միջոցով։ Ռուսաստանը Թուրքիային բնական գազի խոշորագույն մատակարարներից է։

Նշվում է, որ նոր օրինագծի շնորհիվ Թուրքիան իրավունք կունենա հեղուկացնել իր տարածքում գտնվող գազի մի մասը եւ արտահանել այն շրջաններ, որտեղ գազատար խողովակներ չկան։

Երկրի էներգետիկայի կարգավորման մարմնի տվյալներով՝ Թուրքիան անցյալ տարի ներկրել է 50,5 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, որից մոտ 30%-ը հեղուկ գազի տեսքով։ Փորձագետների կանխատեսմամբ՝ առաջիկա տարիներին այդ ծավալը կաճի մինչև 40%։