Արարատի մարզում, նոյեմբերի 16-ին, հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում գտնվող խանութում (ճշտված` կարի արտադրամասում):
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել էր ժամը 08.40-ին: Այսօր ստացված տեղեկատվությամբ, հրդեհը մարվել է ժամը 09.03-ին:
Այրվել են Ա. Պողոսյանին պատկանող արտադրամասի երեսապատումը` 30 քմ մակերեսով, 3 կարի մեքենա, 1 բազմոց, 1 սեղան, 2 խմ փայտ:



























