Ստեփանավան քաղաքում, նոյեմբերի 16-ին, ժամը 10.30-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա մի տղայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 9-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: