Ոստիկանության քրեական հեախուզության գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության եւ Մեղրիի բաժնի ծառայողները, նոյեմբերի 14-ին, ժամը 23.30-ին, Ալվանք գյուղից բերման են ենթարկել 26-ամյա Վրեժ Միրզոյանին

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հոկտեմբերի 24-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Նոյեմբերի 15-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից բերման են ենթարկել 27-ամյա Հաբեթ Նավասարդյանին, որը նոյեմբերի 8-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Նոյեմբերի 16-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 52-ամյա Նորայր Ստեփանյանին, որը հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր խարդախության եւ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, ավտոմեքենաների համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:

Նույն ժամին ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Սարատովկա գյուղից բերման են ենթարկել 21-ամյա մի երիտասարդի, որը օգոստոսի 15-ից ՌԴ Նիժնի Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: