Վլադիմիր Զելենսկին սկսել է Կիեւ ժամանած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումը, տեղեկացրել է «РБК Украина»-ն։

Բանակցություններն սկսելուց առաջ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականներին հիմա ամենից շատ պետք են հակաօդային պաշտպանության միոջցներ, հատկապես Խարկովի մարզին։

Զելենսկին նաեւ ասել է, որ ուկրաինացի զինվորների համար «դժվար ժամանակներ» են սկսվել, շնորհակալություն է հայտնել Բլինքենին ռազմական օգնության համար, որը վերջերս հավանության է արժանացրել ԱՄՆ Կոնգրեսը։

Նա ավելացրել է, որ այժմ չափազանց կարեւոր է զենք ստանալ ԱՄՆ-ից որքան հնարավոր է շտապ։

Ի պատասխան՝ Բլինքենը նշել է, որ ուկրաինական ուժերը «դժվար ժամանակներ» են ապրում ճակատում, բայց ավելացրել է, որ ամերիկյան օգնությունն «արդեն ճանապարհին է»։