Ուկրաինական հակամարտության բռնկումից ի վեր Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը և Եվրոպան կապելու անհրաժեշտություն է առաջացել՝ Եվրոպայի և Ասիայի միջև ապահովելով կայուն առևտրային կայունություն: Դրա մասին մայիսի 15-ին Երեւանում հայտարարել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն։

ՎԶԵԲ-ի նախագահի համոզմամբ՝ այս հանգամանը Հայաստանը և ամբողջ Հարավային Կովկասը դարձնում է առևտրի և ներդրումների գրավիչ հանգույց: Նա հավելել է որ տրանսպորտի ոլորտում նոր ծրագրերը տարածաշրջանի փոխկապակցվածության ապահովման համար նշանակալի կդառնան։

«Բանկը աջակցություն է տրամադրում ենթակառուցվածքների զարգացմանը՝ առևտրի և կապի խթանման համար», - Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովի ժամանակ հավելել է Ռենո-Բասոն: Ըստ նրա՝ Հայաստանը, չնայած բազմաթիվ գործոններին, շարունակում է կայուն մնալ։

Միևնույն ժամանակ մարտահրավերները մնում են, ուստի անհրաժեշտ է իրականացնել փախստականների զբաղվածության ծրագրեր և այլ նախագծեր,- եզրափակել է ՎԶԵԲ-ի նախագահը։