Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ուժի մեջ է թողել Բելգիայի Ֆլանդրիայի շրջանի միջնակարգ դպրոցներում գլխաշորերի արգելքը։

Դատարանը մերժել է Բելգիայից երեք երիտասարդ մուսուլման կանանց հայցը վարույթ ընդունել, որոնք փորձում էին վիճարկել Բելգիայի դատարանի որոշումը՝ արգելել դպրոցներում տեսանելի կրոնական խորհրդանիշներ կրելը: Ֆլամանդական կրթական համակարգը բացառություններ է նախատեսում միայն կրոնի ուսումնասիրությանը նվիրված դասերի ժամանակ:

Իր բացատրության մեջ ՄԻԵԴ-ը նշել է, որ վիճարկվող արգելքը չի տարածվում բացառապես իսլամական գլխաշորի վրա, քանի որ այն վերաբերում է ցանկացած հավատքի բոլոր տեսանելի խորհրդանիշներին։ Դատարանը հայտարարել է նաև, որ իր որոշումը վերջնական է։