Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն, նոյեմբերի 17-ին,ժամը 20.29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մարգարյան փողոցի նրբանցքի թիվ 1 շենքի 105-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է, չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով բացվել է բնակարանի դուռը, հյուրասենյակում անօգանական վիճակում հայտնաբերվել է 65-ամյա Միքայել Առաքելյանը, ում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:




























