Քաղաքացիների` ամենաշատ խոշտանգման դեպքերը արձանագրվում են ոստիկանությունում եւ նախաքննական մարմիններում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հելսինկյան քաղաքացիական ասամբեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Արայիկ Զալյանը: Նրա խոսքով, իրենց կազմակերպությանը դիմող քաղաքացիները դժգոհում են իրենց իրավունքների խախտումներից, դիմում են նաեւ խոշտանգման ենթարկված քաղաքացիներ՝ իրավաբանական խորհրդատվության համար:

Իրավապաշտպանի գնահատմամբ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ խոշտանգման ենթարկվում են հիմնականում քաղաքացիներ, ովքեր նախաքննության նպատակով կանչվում են ոստիկանության բաժիններ որպես վկա, կամ ամբաստանյալի կարգավիճակում գտնվում են քննչական մարմիններում:

«Մենք ունեցել ենք նաեւ դեպք, երբ քաղաքացուն ոստիկանության աշխատակիցը խոշտանգման է ենթարկել հենց փողոցում, բայց ամենամեծ թիվը կազմում են նախաքննության ընթացքում խոշտանգվածները»,-ասել է իրավապաշտպանը: