Հանրապետության տարածքում` մայիսի 25-ի ցերեկը, 26-ին ողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևելյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 27-30-ին նույնքան կբարձրանա։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում մայիսի 25-ին կեսօրից հետո, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 27-30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +21+23։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +12+16,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +11+15,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +18+20,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +11+15,
Լոռիում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +10+13,
Տավուշում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +11+15,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+22,
Արարատում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +22+24,
Արմավիրում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +22+24,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +11+14,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +21+24,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +16+18։





























