Ոստիկանության աշխատակիցները, նոյեմբերի 18-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երեւանի Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից բերման են ենթարկել նախկինում երեք անգամ դատապարտված 31-ամյա Աբրահամ Մեսրոպյանին՝ «Աբուլիկ» մականունով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 1-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է՝ կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ:
Կատարվում է քննություն:



























