Երեւանում, նոյեմբերի 18-ին, ժամը 19.00-ին, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել 30-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 19.00-ին, «ԳԱԶԵԼ» մակնիշի միկրոավտոբուսը, Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 87-ամյա մի կնոջ: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: