Ժամը 17։00 դրությամբ Դեբեդ գետի ավազանում դիտվել է ջրի մակարդակի որոշակի նվազում, Փամբակ, Ձորագետ և Դեբեդ գետերում առավոտյան դիտված մակարդակների համեմատ 30-40 սմ-ով ավելի ցածր, Տաշիր գետում 17 սմ-ով ցածր, այնուամենայնիվ վտանգավորին մոտ ջրի մակարդակները դեռ պահպանվում են։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ից։

Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը ժամը 13։00 դրությամբ առավոտյան դիտված մակարդակների համեմատ նվազել էին 15 սմ-ով, սակայն 17։00 դրությամբ դիտվել է 13։00-ի համեմատ 5 սմ-ով բարձրացում։

Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը առավոտյան դիտված մակարդակի համեմատ բարձրացել են և 17։00 դրությամբ առավտյան դիտված մակարդակի համեմատ 60 սմ-ով։ Գետիկ գետում մակարդակները օրվա ընթացքում իջել են 24 սմ-ով։

Վտանգավոր ջրի մակարդակները պահպանվում են նաև Կիրանց գետի ավազանում, որտեղ առավոտյան դիտված ջրի մակարդակի համեմատ 17։00 դրությամբ մակարդակը բարձրացել է 10սմ-ով։ Գյուղը ելք-մուտք չունի․ անհրաժեշտության դեպքում կօգտագործենք ուղղաթիռ․ Ճոճկանի գյուղապետ

Այս պահին երկու կամուրջն էլ փլվել է, (Ճոճկանը -խմբ․) ելք-մուտք չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ճոճկան համայնքի համայնքապետ Արա Սիրադեղյանը։

«Ճոճկանը բարձր գոտում է գտնվում, հեղեղումներից չի տուժել, միայն ճանապարհների խնդիր է։ Այս պահին հրատապ կարիքներ չկան։ Ամեն ինչ համաձայնեցված եմ համայնքապետարանի հետ, խնդիրները լուծվում են»,- ասաց նա։

Համայնքապետը նշեց, որ թեև ներկայումս հստակ պլաններ չկան, թե ինչպես են կազմակերպելու գյուղից ելքն ու մուտքը՝ բայց անհրաժեշտության դեպքում ամեն հնարավորություն կօգտագործելի, անգամ՝ ուղղաթիռի կիրառմամբ։