ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը կարծում է, որ ՆԱՏՕ-ն գոյություն կունենա ևս 75 տարի, ինչպես նա հայտարարել է Պրահայում դաշինքի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես։
«Մենք նշելու ենք մեր դաշինքի 75-ամյակը։ Մենք լուծումներ ենք պատրաստելու դաշինքի ապագա 75 տարիների համար»,- ասել է Բլինկենը։
«Մենք մտադիր ենք նախապատրաստել ապագա գագաթնաժողովի էությունը [հուլիսին] Վաշինգտոնում, որտեղ դուք կտեսնեք մեծ փաթեթ Ուկրաինայի համար, որը կլինի գագաթնաժողովի հիմնական տարրը»,- ասել է նա։





























