Երեւան-Մեղրի ճանապարհի 150-րդ կմ-ին, նոյեմբերի 19-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան  բախվել է ճամփեզրի բետոնե պատին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: