Մասիս քաղաքում, նոյեմբերի 20-ին, ժամը 23.30-ի սահմաններում,  «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: