Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում, նոյեմբերի 18-20-ին, գումարվել է «Ընդարձակ Եվրոպա» հերթական համաժողովը, որը նվիրված էր Ղրղըզստանում խորհրդարանական ժողովրդավարության հաստատմանը։
Համաժողովը կազմակերպել էր Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:
Համաժողովին մասնակցել են Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ղազաղստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Լիտվայի, Էստոնիայի եւ Շվեդիայի սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, Ղրղըզստանի խորհրդարանի անդամ մի շարք պատգամավորներ, ոչ-կառավարական կազմակերպությունների ներկայցուցիչներ։
Հայաստանն այդ համաժողովում ներկայացրել է ՀՅԴ-ն, ի դեմս, կուսակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Համաժողովին ներկայացվել են զեկուցումներ Ղրղըզստանի քաղաքական, սոցիալական եւ տնտեսական իրավիճակի մասին, կատարված եւ կատարվող բարեփոխումների մասին, ղրղըզ մեծամասնության եւ ուզբեկ փոքրամասնության միջեւ ազգամիջյան հարաբերությունների վիճակի մասին։
Համաժողովը արտասահմանցի մասնակիցները զեկույցներ են ներկայացրել իրենց երկրներում քաղաքական զարգացումների մասին։
Համաժողովի արտասահմանցի մասնակիցներին ընդունել է երկրի գործող նախագահ Ռոզա Օթունբաեւան։ Հանդիպումներ են եղել նաեւ խորհրդարանի մի շարք խմբակցությունների պատգամավորների հետ:
Համաժողովի արտասահմանյան մասնակիցները հանդիպել են նաեւ խորհրդարանի մի շարք խմբակցությունների պատգամավորների հետ, հաղորդում է ՀՅԴ Բյուրոյի մամուլի ծառայությունը:




























