Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունում, նոյեմբերի 19-ին`ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 3 շենքի 90-րդ բնակարանի բնակիչը` Գալինա Դավթյանը, չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը. hյուրասենյակում հայտնաբերվել է 80-ամյա Գալինա Դավթյանի դին:



























