Երեւանում, այսօր` նոյեմբերի 21-ին գիշերը Հ. Ավետիսյան փողոցի թիվ 40 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 06.10-ին:

Այրվել է Լ.Խաչատրյանին պատկանող «Զապորոժեց» մակնիշի 65 ՍԼ 990 համարանիշի ավտոմեքենան: