Երկաթուղու վերականգնման ուղղությամբ մեծ թափով աշխատանքներ են ընթանում: Այս մասին այսօր` հունիսի 2-ին, հրավիրված ասուլիսում ասաց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:

«Մեծ աշխատանքներ են իրականացվում ՀԿԵ աշխատակիցների եւ կառավարության աջակցությամբ, երկուստեք համագործակցում ենք, մեկս մյուսի աջակցում ենք, եւ բավական դրական արդյունք ունենք: Հույսեր ունենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կարող ենք վերականգնել երկաթուղու աշխատանքը»,- ասաց նա: