Շիրակի մարզի Հայկասար գյուղի բնակիչ 12–ամյա Դավիթ Գրիգորյանին բժիշկները մանկական ուղեղային կաթվածի ախտորոշում են տվել, երեխան չի խոսում, չի քայլում, տեսողությունն է վնասված. երեխան թերապիաներ է ստանում։ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի մայրը՝ Նարինե Մարտիրոսյանը պատմեց, որ գումարի պատճառով երեխային չի կարողանում տանել թերապիաների:

Սեպտեմբերին երեխան 6-րդ դասարան  է հաճախելու, նրան անհրաժեշտ են գրենական պարագաներ:
 
Նարինեն դպրոցում հավաքարար է աշխատում, ամուսինն էլ, գյուղում հովիվ է: Երեխայի թոշակը` 39000 դրամ է, սակայն չի բավականացնում թերապիաների եւ տակդիրների համար:

«Թերապիաները բավական լավ արդյունք են տվել` երեխան ահագին  հանգիստ է հիմա, ձգվածությունը անցել է իր մոտ, ձեռքերի թմրածությունն է անցել, ուզում եմ բուժումները շարունակենք, որ երեխայի մոտ դրական փոփոխություններ լինեն»,- ասաց Նարինեն:

Նարինե Մարտիրոսյանի հետ կարող եք  կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ 098303965։
ՎՏԲ բանկ AMD. 16011011793603
USD. 16011011793604
EUR. 16011011793605
RUR. 16011011793606
IDRAM -ID 289031359
ARDSHIN BANK -2470050687850000.
Telcell wallet -98303965
Ստացող՝ Նարինե Մարտիրոսյան: