Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը 93 տարեկանում ամուսնացել է հինգերորդ անգամ՝ ամուսնական կապերով միանալով  թոշակի անցած մոլեկուլային կենսաբանի հետ, որը նրանից քառորդ դարով փոքր է:

Մերդոկն ու նրա 67-ամյա հարսնացուն՝ Ռոման Աբրամովիչի նախկին զոքանչ Ելենա Ժուկովան, շաբաթ օրը ամուսնացել են Կալիֆորնիայի խաղողի այգիներից մեկում՝ մեդիա ագնատ Մորագայի կալվածքում։

Մերդոկին պատկանող բրիտանական The Sun տաբլոիդում հրապարակված լուսանկարներում զույգը կեցվածք է ընդունում և ժպտում. փեսան սև կոստյումով և դեղին փողկապով է, իսկ հարսնացուն՝ սպիտակ, բաց ուսերով  զգեստով՝ շուշանների փունջը ձեռքին:

Մերդոկը նախկինում չորս անգամ ամուսնացել էր, վերջինը՝ մոդել Ջերի Հոլի՝ Rolling Stones-ի մենակատար Միք Ջագերիվաղեմի գործընկերուհու, հետ։

Մերդոկն անցյալ տարի հայտարարել էր պահպանողական ռադիոհաղորդավարուհի դարձած  ատամնաբույժ Էնն Լեսլի Սմիթի հետ նշանադրության մասին, սակայն մեկ ամսից էլ քիչ ժամանակից չեղարկեց ծրագրած հարսանիքը:

Մերդոկը, որը վեց երեխա ունի, ամուսնացած է եղել ավստրալացի բորտուղեկցուհի Պատրիսիա Բուկերի հետ, որից բաժանվել է 1960-ականների վերջին։

Նա և իր երկրորդ կինը՝ թերթի թղթակից Աննա Տորվը, միասին ապրել են ավելի քան 30 տարի, մինչև ամուսնալուծվելը՝ 1999 թվականին։ Նրա երրորդ ամուսնությունը Վենդի Դենգի հետ ավարտվեց 2013 թվականին։

Ըստ Forbes-ի, Մերդոկը, որի մեդիա կայսրությունը ներառում է The Wall Street Journal-ը, Fox News-ը և այլ ազդեցիկ պարբերականներ, և նրա ընտանիքը շուրջ 20 միլիարդ դոլար արժողությամբ ցանց ունի։

Անցյալ նոյեմբերին Մերդոկն իր գլոբալ մեդիա կայսրության վերահսկողությունը փոխանցեց որդուն: