Հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «ՄՌՈւ»-ի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։





























