Ախթալայի բնակիչները ահազանգում են, թե համայնքապետարանը աղետի հետևանքով տուժածներին օգնության տրամադրման հարցում կողմնակալություն է դրսևորում։ Բնակիչներից մեկը պատմել է, որ համայնքապետարանը աղետի գոտու բնակիչներին օգնության տրամադրման հարցում կողմնակալություն է դրսևորում, և տարբերություն է դնում բնակիչների միջև:

Ախթալայի վարչական ղեկավար Սևակ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ համայնքապետարանը օգնություն է տրամադրում բոլորին, և առաջնահերթություն է տրվում հաշմանդամություն ունեցող անձանց, ծերերին, բազմազավակ ընտանիքներ ունեցողներին:  «Մենք թափանցիկ ու արդար ենք աշխատում, ամեն ինչ անում ենք՝ մարդկանց օգնելու համար: Չի կարող լինել, որ ասենք այս մեկն իմ բարեկամն է, այն մեկը չէ: Բացի այդ, խանութներում ու դեղատներում արդեն ամեն ինչ կա, կարելի է ասել, որ մարդիկ սկսել են ապրել այնպես, ինչպես նախքան աղետն էին ապրում: Վաղն էլ Ախթալան գլխավոր մայրուղուն կապող, մեքենաների երթևեկության համար նախատեսված ժամանակավոր կամուրջը պատրաստ կլինի»,-ասաց Սևակ Սարգսյանը՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ, շուտով համայնքապետարանի կողմից սննդի տեսքով օգնության կարիքն այլևս չի լինի: 

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի եւ Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Դեբեդ գետը վարարել էր, որի հետևանքով փլուզվել են ճանապարհներ, կամուրջներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետեւանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։  Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը։ Հեղեղի հետեւանքով կա 4 զոհ։