Յուրաքանչյուր տեսակի կյանքի առավելագույն տևողությունը գնահատվում է նրա ամենաերկարակյաց անդամի տարիքով, իսկ կաթնասունների մոտ այն խիստ տատանվում է։ Այժմ գիտնականները ենթադրում են, որ էպիգենետիկան կարող է գոնե մասամբ բացատրել այդ տարբերությունները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։

Եթե գենետիկան գեների ուսումնասիրությունն է, ապա էպիգենետիկան գեների քիմիական փոփոխությունների ուսումնասիրությունն է, որոնք ուժեղացնում կամ սահմանափակում են դրանց արտահայտչությունը՝ վերահսկելով, թե որ գեներն են միանում և որոնք են անջատվում: Այս փոփոխությունները արդեն վաղուց կապվում են ծերացման հետ, սակայն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանք նաև որոշակի դեր են խաղում առավելագույն տարիքը որոշելու հարցում:

Այդպիսի մոդիֆիկացիաներից մեկը ԴՆԹ-ի մեթիլացումն է՝ կենսաբանական գործընթաց, որը, առանց ԴՆԹ-ի կառուցվածքը խախտելու, միացնում կամ անջատում է որոշ գեներ ցիտոզինին (C)՝ ԴՆԹ-ի հաջորդականության չորս «տառերից» մեկին։ Մեթիլացումը հաճախ տեղի է ունենում, երբ C-ն գտնվում է գուանինի (G) հիմքերի կողքին, այսպես կոչված, ԴՆԹ-ի CpG հատվածներում:

Մեթիլային խմբերը, որոնք կցվում են CpG-հատվածներին, վերահսկում են գեների արտահայտչությունը՝ ազդելով նրա վրա․ թե որ կարգավորիչ սպիտակուցները կարող են կցվել ԴՆԹ-ին: Այս սպիտակուցները կարող են խթանել կամ արգելափակել գեների արտահայտչությունը, սակայն մեթիլացումը փոխում է ԴՆԹ-ի մոլեկուլի ձևը, ինչը բարձրացնում կամնվազեցնում է սպիտակուցների կցման հավանականությունը։

Օգտագործելով կաթնասունների  348 տեսակների էպիգենետիկ տվյալները՝ հետազոտողները  մեքենայական ուսուցման ալգորիթմ են ստեղծել, որը CpG մեթիլացման օրինաչափությունների հիման վրա 

կանխատեսում է յուրաքանչյուր տեսակի կյանքի առավելագույն տևողությունը։

Ալգորիթմը կանխատեսում է  յուրաքանչյուր տեսակի կյանքի առավելագույն տևողությունը ընդհանուր առմամբ և ոչ թե որևէ առանձնյակի կյանքի տևողությունը: