Երեւանում, նոյեմբերի 21-ին, ժամը 13.00-ին, «ԳԱԶ-3110-121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդանանց փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը ժամը 02.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց փողոցում բախվել է հողաթմբին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























