ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը՝ «Կասամի բրիգադները», տեղեկացրել է, որ իսրայելցի երկու պատանդ սպանվել է Ռաֆահում մի քանի օր առաջ իսրայելական օդուժի հարձակման հետեւանքով։
«Ձեր բանակը խաբում է ձեզ եւ շարունակում է խաբել։ Ձեր կառավարությունը ցանկանում է վերադարձնել պատանդներին միայն դագաղներում»,- նշվել է խմբավորման ռազմական թեւի թելեգրամ-ալիքում։
ՀԱՄԱՍ-ը չի նշել զոհված պատանդների անունները, չի տրամադրել նրանց լուսանկարները եւ լրացուցիչ տեղեկություն նրանց մասին։





























